Իրանի հեռացող նախագահը հայտարարել է, որ իր վարչակազմը կկիսվի փորձով հաջորդ վարչակազմի պաշտոնական անձանց հետ, ինչպես նաեւ կներկայացնի երկրի տնտեսությունը, հաղորդում է Tasnim տեղեկատվական գործակալությունը:

Կիրակի տնտեսական համակարգման շտաբի նիստին ելույթ ունենալիս նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նրա վարչակամզը պատրաստվում է փոխանցել իշխանությունը՝ հաշվի առնելով ազգային հեռանկարներն ու փորձելով ներկայացնել հաջորդ վարչակազմին երկրի մակրոտնտեսական ծրագրերը:

Ռոհանին հայտարարել է, որ ժողովուրդը պետք է տեղեկացված լինի խնդիրների մասին, որոնց բախվում է վարչակազմը, եւ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են պատժամիջոցները չեղարկելու եւ տնտեսական պատերազմին հակազդելու համար:

Նա ասել է, որ հեռացող վարչակազմը կկիսվի պատժամիջոցների, տնտեսական պատերազմի եւ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի իր փորձով նոր կառավարության հետ:

Իրանի դատական իշխանության նախկին ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթել է հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում եւ իր պարտավորությունները կստանձնի օգոստոսին: