Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։

Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։