«Իրանի նախագահի այցը Հայաստան հետաձգվել էր տեխնիկական պատճառներով»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Բաքու կատարած այցի արդյունքներով հրավիրված ասուլիսում:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հեռանկարների մասին հարցին` Լարիջանին նշել է, որ Իրանի նախագահի Հայաստան այցը հետաձգելու վրա այդ հարցը չի ազդել, հաղորդում է SalamNews-ը:

Հիշեցնենք, որ այցը նախատեսված էր հունիսի 6-ին: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը նույն օրը  հայտարարել էր, որ  Ահմադինեժադը կայցելի Հայաստան` հենց ավարտվի փաստաթղթերի պատրաստումը, որոնք կողմերը մտադիր են ստորագրել այցի շրջանակում: