Աֆղանստանը հետ է կանչում Իսլամաբադից իր դեսպանին եւ դիվանագետներին դեսպանի դստեր առեւանգումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Պակիստանի իշխանությունն այժմ հետաքննում է միջադեպը:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը Աֆղանստանի դեսպանի հետկանչն անվանել է «ցավալի եւ կարեկցանքի արժանի»:





























