Իրանի Թեհրան եւ Ալբրոզ նահանգներում 6-օրյա կարանտին է մտցվել, հաղորդում է Tehran Times-ը:
Թեհրանի քաղաքային խորհրդի ղեկավար Մոհսեն Խաշեմին հայտարարել է, որ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք:
Նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ օրում վարակման 22 184 եւ մահվան 195 դեպքի մասին:





























