Չինաստանը գաղտնի սարք է ուղարկել տիեզերք Ցզյուցյուան տիեզերակայանից: Այս մասին հայտարարել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան:
Կորպորացիայի ներկայացուցիչերը թռիչքից որեւէ տեխնիկական մանրամասն չեն հայտնել եւ որեւէ լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել, սակայն պատմել են, որ սարքն օգտագործել է ուղղահայաց թռիքչի եւ հորիզոնական վայրէջքի տեխնոլոգիաները, հաղորդում է HighTech+-ը:





























