Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հոդված է հրապարակել, որում հաղորդում է, որ վերջին ամիսներին Իրանը սպառազինություններ է մատակարարել Իրաք եւ Աֆղանստան` այդ երկրներից ամերիկյան ուժերի դուրս բերումն արագացնելու համար:
Հրապարակման մեջ ասվում է, որ Իրանի զինված ուժերն աֆղանական թալիբներին եւ Իրաքի իրենց դաշնակիցներին հրթիռային սարքավորումներ եւ հեռահար գործունեության ականներ են առաքել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























