Ադրբեջանը երկրների տասնյակում է, որոնք իսրայելական լրտեսական ԾԱ են օգտագործել քաղաքական գործիչներին, լրագրողներին հետեւելու համար: Ցուցակում են նաեւ Բահրեյնը, Հունգարիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Մեքսիկան, Մարոկոն, ԱՄԷ-ն, Ռուանդան եւ Սաուդյան Արաբիան:

Քրեագետները, որոնց հետո հետաքննության ժամանակ համագործակցել է Washington Post թերթը, հաստատել են, որ 37 այֆոններից մեկը, որոնք կոտրել են, պատկանել է Ստամբուլում 2018 թվականին սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին:

Լրագրողների վերլուծած ցուցակում են հայտնվել նաեւ համարներ, որոնք պատկանել են AFP, Wall Street Journal, CNN, New York Times, Al Jazeera, El Pais, AP, Le Monde, Bloomberg, Economist եւ Reuters թերթերի լրագրողներին, գրում է Guardian-ը:

Հիշեցնենք, որ Pegasus անվանմամբ ծրագրային ապահովումը հիմնվել է 2010 թվականին երկու իսրայելցիների կողմից Թել Ավիվում: