Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, պատրաստվում է սեփական հրթիռով տիեզերք թռիչք կատարելուն, հաղորդում է AFP-ը:

«NewShepard-ը գտնվում է հրապարակում: Թիմը պատրաստվում է թռիչքին»,-հայտնում է Blue Origin ընկերությունը:

57-ամյա Բեզոսը Blue Origin ընկերությունը հիմնել է 2000 թվականին մի գեղեցիկ օր արհեստական ձգողականությամբ տիեզերական գաղութներ ստեղծելու նպատակով:

Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 08:00-ին Տեխասի արեւմուտքում անապատում:

Բեզոսի հետ կլինեն ավիատոր Ուոլլի Ֆանկը, ով 82 տարեկանում կդառնա պատմության մեջ ամենատարեց աստղագնացը, եւ 18-ամյա հոլանդացի Օլիվեր Դեմենը, ով կդառնա ամենաերիտասարդ աստղագնացը:

Նրանց հետ կլինի Բեզոսի կրտսեր եղբայր Մարկը, ով ղեկավարում է Բեզոսի ընտանիքի հիմնադրամն ու աշխատում է որպես կամավոր հրշեջ: