Ռուսաստանի եւ Ադրբեջանի տնտեսական հարաբերություններն ակտիվորեն վերականգնվում են համավարակի հետ կապված ճգնաժամից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մեր հարաբերությունները վերականգնվում են կորոնավիրուսից հետո, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսությունը: Անցյալ տարի որոշակի անկում կար, հիմա կա կայուն աճ եւ վերականգնում: Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է տնտեսական ոլորտի առաջատար տեղերից մեկը, իսկ միջկառավարական հանձնաժողովը ակտիվորեն աշխատում է մեզ հետ, համագործակցության շատ ոլորտներ կան: Մոտ ապագայում մենք նախատեսում ենք ձեզ ուղարկել մեր ներկայացուցչական պատվիրակությանը, որը կզբաղվի այդ հարցերով արդեն Բաքվում, նրանք պարբերաբար հանդիպում են տարբեր հարթակներում: Դա կլինի խառը խումբ` տարբեր ուղղություններով: Նկատի է առնվում եւ արդյունաբերությունը, եւ տրանսպորտը, եւ ենթակառուցվածքները, եւ որոշ այլ հարցեր:
Մենք այժմ ավելի ու ավելի ակտիվորեն ենք համագործակցում կորոնավիրուսի դեմ պայքարում: Կարծում եմ՝ 100 000 դեղաչափ արդեն առաքվել է: Եւ մենք աշխատում ենք համատեղ արտադրություն սկսել Ադրբեջանի տարածքում»:





























