Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է վստահեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ղարաբաղում հետկոնֆլիկտային շրջանը հանգիստ է անցնում:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այդ հարցի նկատմամբ մշտական ուշադրության, կարեւոր եւ զգայուն հարցերի լուծմանը մասնակցելու համար»,-Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ մշտական շփման մեջ է ՌԴ նախագահի հետ:
«Պատերազմի ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր շփումը կարեւոր դեր է ունեցել իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետկոնֆլիկտային շրջանն առավելագույնս անցավ ընթանա: Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով մեզ դա հաջողվում է»,-Ալիեւի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:





























