Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին: Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ: Ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: