Ֆրանսիայում գրացվել է աղիքային վարակի պատճառով մահվան առաջին դեպքը, հայտնում է «Էխո Մոսկվին»՝ վկայակոչելով France Press-ին։

Այսպիսով, E.сoli-ի՝ աղիքային ցուպիկից մահացությունների թվաքանակը Եվրոպայում հասել է 50-ի։ Գերմանիայում արձանագրվել է մահվան 48 դեպք, մեկական մարդ զոհվել է Շվեդիայում եւ ԱՄՆ-ում։

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, մեր երկրում E.сoli-ի դեպք չի արձանագրվել։