Վրացական ապրանքը կարող է վերադառնալ ռուսական շուկա։
Խնդրի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայում ձեռք է բերվել հուլիսի 2-ին՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի, Ռուսաստանի գլխավոր բժիշկ Գեննադի Օնիշենկոյի եւ վրացի քաղաքական գործիչների ու Ռուսաստանում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք թվարկել ենք պայմանները, որոնց կատարման դեպքում վրացական սնունդը, ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքները կարող են վերադառնալ ռուսական շուկա»,- «Ինտերֆաքսին» ասել է Օնիշենկոն։
Նշենք, որ վրացական հանքային ջուրը եւ գինին ռուսական շուկա սկսել էր մուտք չգործել վատ որակի պատճառով։




























