Ուկրաինայի Գրականության ազգային թանգարանում բացվել է հայ հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բացել են Հայաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը եւ Միխայիլ Կուլինյակը։

Բացմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում։