Հուլիսի 1-ին Ծաղկաձորում իր աշխատանքներն է ավարտել  ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը։

ՀՅԴ մամուլի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվել էր 2011 թ. հունիսի 24-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակել էր Ծաղկաձորում։

Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո, ժողովն ընտրել է 2011-2015 քառամյակի ՀՅԴ Բյուրո, հետեւյալ կազմով` Վիգեն Բաղումյան,Դավիթ Լոքյան, Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան,Լեւոն Մկրտչյան, Մկրտիչ Մկրտիչյան, Մարիո Նալպանտյան, Գեորգի Պետրոսյան, Հակոբ Տեր- Խաչատուրյան:

Հուլիսի 2-ի իր առաջին լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն ներկայացուցիչ է ընտրել Հրանտ Մարգարյանին։