Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ուկրաինա:

Նախագահի մամլո գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 2-ին Կիեւում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ նախագահն այցելել էր Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա էր գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր, ավարտելով պաշտոնական այցը Ուկրաինա, կվերադառնա Երեւան: