Clubhouse-ը չեղարկել է հրավերների համակարգը:
Այն միանալ ցանկացողներին նոր հնարավորություն է ներկայացրել առանց հրավերի գրանցում ստանալու համար: Այս մասին ասվում է սոցցանցի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սոցցանցն այժմ հասանելի է ոչ միայն iOS-ի օգտատերերի, այլ նաեւ Android-ի օգտատերերի համար:
Թարմացումն ուժի մեջ է հրապարակման պահից:





























