Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալուց առաջ Հայաստանը պետք է մի շարք ընթացակարգեր անցնի, բայց մենք հուսով ենք, որ 2012թ. կհասնենք մեր նպատակին, այն է` Միջազգային ոստիկանական ասոցիացիային Հայաստանի լիիրավ անդամակցությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ասոցիացիայի նախագահ Մայքլ Ադրիսեուսը` նշելով, որ իր այցի հիմնական նպատակն է Հայաստանում ՄՈԱ-ի մասնաճյուղի հիմնումը:
Ռուսաստանի ոստիկանական ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Գանկինը նշել է, թե սա պատմական իրադարձություն է Հայաստանի եւ Հայաստանի ոստիկանության համար: Գանկինը նշել է, թե ասոցիացիան հատուկ կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում եւ սերտ համագործակցում է միջազգային այլ կառույցների հետ:
Կազմակերպության հայկական ամսնաճյուղի նախագահ Գրիգորի Սարգսյանը նկատել է, որ անդամակցությունը բարձրացնում է ոստիկանության դերն ու նշանակությունը միջազգային ասպարեզում: «ՄՈԱ 62 անդամներից միայն 12-ի հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Դառնալով ասոցիացիայի լիիրավ անդամ` մենք հնարավորություն ենք ստանում օգնություն ցուցաբերելու ցանկացած հայի ՄՈԱ անդամ-պետություններում, եթե նրա նկատամբ օրենք է խախտվել»,- ասել է նա:




























