«Nouvelles d`Arménie»-ին հրապարակել է Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի խորհրդի  պաշտոնական հաղորդագրությունը, որում ասվում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը իրենցից հրաժարվել է:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Մենք Էջմիածնից ստացել ենք Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը, որով նա ճանաչում է Շվեյցարիայի թեմի նոր եկեղեցական համայնքը եւ մեր եկեղեցական վեհաժողովն այլեւս չի ընդունում որպես եկեղեցու մաս: Այդ հայտարարությունը չի զրկում Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցուն լեգիտիմությունից: Մենք կրկին կդիմենք ձեզ առաջիկայում եւ կանդրադառնանք ապագային վերաբերող հարցերին»: