ՆԱՏՕ-ն խոստանում է ուժգնացնել ավիահարվածները արեւմտյան Լիբիայի թիրախների վրա: Այդ տարածքը հիմնականում գտնվում է Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով արեւմտյան կոալիցիայի ներկայացուցիչներին:
Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, թե իր գործողությունները միտված են Քադաֆիին հավատարիմ ուժերի թուլացմանը, որոնք տեղակայված են Լիբիայի խոշոր քաղաքներում, նաեւ խոշոր տրանսպորտային հանգույցների երկայնքով:
ՆԱՏՕ-ի տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել են Քադաֆիի ավելի քան 50 ռազմական օբյեկտներ:
Քադաֆին նախօրեին սպառնացել է հարձակումներ իրականացնել Եվրոպայի տարածքում, եթե դաշինքը չդադարեցնի ռազմական արշավը:




























