Ռուսաստանի քաղաքացիների համար Թուրքիան մինչեւ տարեվերջ երկարաձգել է առանց վիզայի կացության ժամկետը` 30-ից դարձնելով 60 օր:
Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ երկու երկրների քաղաքացիների փոխայցերի պայմանների մասին համաձայնագիրն ուժի մեջ էր մտել ապրիլի 16-ին:
Այդ ժամանակ սահմանվել էր, որ մի երկրի քաղաքացին կարող է մեկնել մյուս երկիր մինչեւ 30 օրով` մուտքի պահից հաշված, իսկ ընդհանուր առմամբ, ոչ ավելի, քան 180 օր տարվա ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործում էր պարզեցված վիազային ռեժիմ, որի դեպքում հնարավոր էր տուրիստական վիզա ստանալ 60 օրով:
Նշենք, որ թուրքական առողջավայրերը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում:




























