Ռուսաստանում դատարանը երկու արձանագրությունների հիման վրա Twitter-ին տուգանել է 5.5 միլիոն ռուբլով՝ արգելված կոնտենտը չհեռացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Twitter, Inc-ը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ եւ դատապարտվել է 3 միլիոն ռուբլու չափով վարչական տուգանքի», - ասել է գործակալության զրուցակիցը: 

Մայիսի վերջի դրությամբ Twitter-ին հանձնարարվել էր վճարել 27.9 միլիոն ռուբլու չափով վարչական տուգանք:

Ավելի վաղ դատարանը նույն հոդվածով 6 միլիոն ռուբլու չափով տուգանել էր Facebook-ին, իսկ Telegram-ին՝ 11 միլիոն ռուբլով:

«Ռոսկոմնադզոր»-ը գարնանը հայտարարել է տուգանքների կիրառման մասին՝ TikTok, «Վկոնտակտե», Telegram, «Օդնոկլասնիկի», Facebook, Twitter եւ YouTube սոցիալական ցանցերում չհամաձայնեցված գործողություններ կատարելու՝  դեռահասներին ուղղված կոչերը չհեռացնելու համար: Արձանագրությունների մեծ մասը վերանայվել է դատարանների կողմից. հարթակներից արդեն բռնագանձվել է մի քանի տասնյակ միլիոն ռուբլի: