Հուլիսի 7-10-ը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ծաղկաձորում կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԵՀԵԿ-ը Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում է երիտասարդության հետ իրականացվող եկեղեցու գործունեությունը:
ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովին մասնակցելու են 30 երկրներից շուրջ 150 երիտասարդներ:




























