ԱՄՆ նախագահի` Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդի նստավայրի օդային տարածքում շաբաթ օրը կասեցվել է քաղաքացիական օդանավի թռիչքը, որը չի պատասխանել երկրին:
Ահազանգի հետեւանքով օդ բարձրացած F-15 կործանիչները նստավայրից 10կմ հեռավորության վրա նկատել են երկտեղանոց քաղաքացիական օդանավ եւ նրան ուղեկցել Հեյգերսթաունի օդանավակայան, որտեղ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, գրում է Lenta.ru-ն:
Ինքնաթիռում գտնվող երկու անձանց, որոնք թռչում էին Մերիլենդի մի քաղաքից մյուսը, բաց են թողել առանց պատժամիջոց կիրառելու` կատարվածը համարելով պատահականություն:
Նախագահ Օբաման հանգստյան օրերի մեծ մասը, այդ թվում` հուլիսի 4-ի Անկախության օրը նշում է Քեմփ Դեյվիդի նստավայրում:




























