Հունական Պիրեյ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Օդասիտի օֆ հոուփ» նավի կապիտանին` Գազայի հատված մարդասիրական օգնության փոխադրման փորձի համար: «Օդասիտի օֆ հոուփ»-ը «Ազատության տորմիղի» կազմի մեջ մտնող նավերից է:
Նավի կապիտանը կասկածվում է նավահանգիստն առանց թույլտվության լքելու եւ ուղեւորների կյանքը վտանգի ենթարկելու մեջ: Նա կմնա կալանքի տակ մինչ դատաքննությունը, որը նախատեսվում է հուլիսի 5 -ին:
Նավը փորձել է լքել Աթենքից ոչ հեռու գտնվող Պերամա քաղաքի նավահանգիստը հուլիսի 2-ի գիշերը, սակայն կանգնեցվել է ափի պահակազորի կողմից: Նավի վրա եղել է 36 ուղեւոր, անձնակազմի չորս անդամ եւ ԶԼՄ-ների 10 ներկայացուցիչ:
Ի դեպ, «Օդասիտի օֆ հոուփ»-ը նավարկում է ԱՄՆ դրոշի ներքո:




























