Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մակքեյը հայտարարել է Արկտիկայում լայնամասշտաբ  ռազմական ուսումնավարժանքներ կազմակերպելու իր երկրի մտադրության մասին:

Ըստ Մակքեյի` մանեւրների նպատակը, որին մասնակցելու են ավելի քան հազար զինվորականներ, «Հյուսիսում մեր մշտական եւ պարբերական ներկայության ուժեղացումն է»: Նա նաեւ նշել է, որ օգոստոսին նախատեսվող զորավարժությունները կդառնան «ամենախոշորը նորագույն պատմության մեջ», գրում է Lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ «Nanook»  կոչվող զորվարժությունները մի քանի փուլով կանցկացվեն Բաֆֆինովյան երկիր եւ Էլսմիր կղզիներում:  Բացի հետեւակից, կմասնակցեն նաեւ CF-18 Hornet կործանիչներ, այլ օդանավեր, ինչպես նաեւ Կանդայի ռազմածովային ուժերի նավատորմը:

Կանդայի պաշտպանության նախարարի հայտարարությունը դիտարկվում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` Արկտիկայում երկու ռազմական բրիգադ ստեղծելու մասին հայտարարության ֆոնին: Որպես դրանց տեղակայման հնարավոր վայր` Սերդյուկովը նշել էր Արխանգելսկն ու Մուրմանսկը: