ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է Իրաքում ամերիկյան զորքեր թողնել եւս մեկ տարի, եթե նման խնդրանք լինի: Այդ մասին հայտարարել է Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին: Նա նշել է, որ նման վճռականություն կա` չնայած շիա գրոհայինների կողմից զինվորականների վրա հարձակումների աճին:
Դիվանագետի խոսքով` Վաշինգտոնը որեւէ վերջնական որոշում դեռեւս չի ընդունել: Ըստ նրա` ներկայումս ահաբեկիչների գրոհների հիմնական թիրախը ԱՄՆ զինվորակններն են, սակայն եթե նրանք հեռանան երկրից, գորհների կենթարկվեն Իրաքի քաղաքացիները:
Հաղորդվում է, որ միայն 2011թ. հունիսին Իրաքում 55 ամերիկացի զինծառայող է զոհվել:




























