Կողոպտիչների խումբը հուլիսի 3 –ի երեկոյան ներխուժել է Մոսկվայի Բորովայա փողոցի վրա գտնվող պահեստներ, կապկպել թիկնազորին եւ փորձել բեռնատարներով տեղափոխել այնտեղ գտնվող ապրանքը:
«Ավազակային հարձակման վայր ժամանած ոստիկանները կալանավորել են Տաջիկստանի 19 քաղաքացու, նրանցից մեկից խլել են տրավմատիկ «Օսա» տեսակի ատրճանակը, ինչպես նաեւ ինքնաշեն նռնակ»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել են ՆԳՆ –ից:
Ձերբակալվածների նկատմամբ կհարուցվի քրեական գործ: Հաղորդվում է, որ ավազակային հարձակման արդյունքում տուժածներ չկան:



























