ExxonMobil ընկերության նավթատարի վթարի հետեւանքով ԱՄՆ Մոնտանա նահանգում հարյուրավոր բարել նավթ է թափվել Ելոուսթուոն գետ: Տեղական իշխանությունները տարհանում են բնակչությանը:
Ըստ ExxonMobil ընկերության մամլո քարտուղարի` մինչ նավթատարից հոսքի կասեցումը, 750 – 1000 բարել նավթ հոսել է: Exxon -ի այլ աշխատակիցներ արտահոսքի ծավալը համարում են 42 հազար գալոն, գրում է Gazeta.ru-ն:
Տարհանվել է գետի երկայնքով գտնվող բնակավայրերի բնակչությունը: Տեղական իշխանությունները նաեւ փակել են ջրարգելակները` ոռոգման համակարգի միջոցով հողի աղտոտում թույլ չտալու համար:
Մոնտանայի նահանգապետ Բրայան Շվեյտցերն արդեն հայտարարել է, որ գետը պետք է վերականգնի վթարի համար պատասխանատու ընկերությունը: Մաքրման աշխատանքներն արդեն իրականացվում են:
Ելոուսթուոնը թափվում է Միսսուրի գետ, սական դեռեւս հայտնի չէ` նավթը հասել է Միսսուրի, թե ոչ:



























