Կիեւի միկրովիրաբուժության կենտրոնում նախատեսում են մարդուն խոզի աչքի հյուսվածքներ փոխպատվաստել:  Այդ մասին ասել է կենտրոնի պրոֆեսոր Յուրի Կոնդրատենկոն:

«Նման փոխպատվաստումը մարդկանց համար լավ այլընտրանք է, քանի որ այսօր մենք դոնորական օրգաններ չունենք: Երբ աչքերը մահանում են, սա միակ ելքն է մնում: Խոզի օրգանների փոխպատվաստման միջոցով  հնարավոր կլինի դիմանալ մինչ այն պահը, երբ Ուկրաինայում հասանելի կլինի փոխպատվաստումը մահացած մարդկանց օրգաններից»,-ասել է պրոֆեսորը:

Ըստ նրա` ուկրաինական օրենսդրությունում հստակ մեկնաբանություն չկա այն մասին, թե ինչպես է հնարավոր վերցնել դոնորական նյութը: