Արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններն աֆղանական Գերատ նահանգում հուլիսի 3-ի գիշերն այրել են ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյունը, լրագրողներին հայտնել է տեղական վարչակազմի ղեկավար Աբդուլ Նաբի Բահարդուրին:
Ըստ նրա` հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել, եւս չորսը վիրավորվել են: Այրվել է վեց նավթատար մեքենա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թալիբների մամուլի քարտուղարն էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ միջադեպի ժամանակ պայթեցվել է 11 ավտոմեքենա, զոհվել են շարասյանն ուղեկցող մասնավոր թիկնազորային ընկերության 13 աշխատակիցներ:



























