Facebook սոցիալական ցանցը  Skype ծառայության հետ համատեղ տեսաչատի ֆունկցիա կթողարկի: 

Անցնող շաբաթվա ընթացում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծանուցել էր սոցիալական ցանցի նոր, «ցնցող» ֆունկցիայի մասին: Facebook-ի նոր հնարավորությունների մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 6-ին Սիեթլում կայանալիք մամլո ասուլիսում, գրում է  Gazeta.ru-ն:

Առայժմ հայտնի չէ` այդ ֆունկցիան հասնելի կլինի բոլոր օգտվողների համար, թե միայն Skype-ում գրանցվածների համար: