Սիրիայի կառավարական զորքերը զրահատեխնիկա են տեղակայում Համա քաղաքի մերձակայքում, որտեղ անցած ուրբաթ բողոքի խոշոր ակցիա է տեղի ունեցել:
Ըստ իրավապաշտպանների` տասնյակ մարդիկ են ձերբակալվել քաղաքի արվարձաններում:
Հուլիսի 2-ին, բողոքի ակցիաներից մեկ օր անց, նախագահ Բաշար Ասադը պաշտոնանկ էր արել քաղաքապետ Ահմադ Ազիզին:
Նշենք, որ Համայում ուժեղ են իսլամիստների դիրքերը: 1980-ականների սկզբին Համան «Մահմեդական եղբայրների» ապստամբության կենտրոնն էր:



























