Թաիլանդի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Պհիա Տհաի» կուսակցությունը, որը ղեկավարում է տապալված վարչապետի քույրը` Յինգլակ Չինավատը:
Ըստ exit-polls -ի տվյալների` ընդդիմադիր «Պհիա Տհաի» կուսակցությունը խորհրդարանական 500 տեղից կզբաղեցնի 313-ը, իսկ գործող վարչապետ Ապհիսիտ Վետչաչվայի ղեկավարած Դեմոկրատական կուսակցությունը` ընդամենը 152 տեղ:
Փախուստի մնեջ գտնվող նախկին վարչապետը կոչ է արել իշխանություններին հարգել ժողովրդի որոշումը, ինչպես նաեւ շնորհավորել է քրոջը: Յինգլակ Չինավատը դառնալու է Թաիլանդի պատմության մեջ առաջին կին վարչապետը:




























