Մինսկում ձերբակալել են ընդդիմադիր շարժման մասնակիցներին, ովքեր փորձել են ծափահարել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի ժամանակ, հաղորդում է «Խարտիա 97»-ը: Ձերբակալվածների իրական թիվը հայտնի չէ: Մեկնաբանելով բողոքի ակցիաները` ավելի վաղ նախագահ Լուկաշենկոն ասել էր, որ երկրում անկարգություններ թույլ չի տա, իսկ « ծափերով, դոփելով եւ բղավելով» երկրում խնդիրները չեն լուծվի:
Շքերթի գնալու եւ Լուկաշենկոյի խոսքը ծափողջույններով ընդհատելու կոչը տարածվել էր «ВКонтакте» սոցիալական ցանցի միջոցով: Ավելի ուշ արգելափակվել էր «Հեղափոխություն սոցցանցի միջոցով» խմբի էջը, որի միջոցով են ընդդիմադիրները համակարգում իրենց գործողությունները, գրում է Lenta.ru-ն:




























