Չեխիայի գյուղատնտեսական եւ պարենամթերքի տեսչությունը վտանգավոր E.coli բակտերիան հայտնաբերել է խոշոր ջրարտադրողներից մեկի շշերում:
Տեսուչները հրահանգել են անհապաղ վաճառքից հանել ջուրը, իսկ ընկերությանը պարտավորեցրել են սպառողներին իրազեկել ստեղծված իրավիճակի մասին:
Հաղորդվում է, որ ջրի արտադրությամբ զբաղվող Karlovarske mineralni vody ընկերությունն արդեն շրջանառությունից դուրս է բերել 33 հազար շիշ եւ կոչ է արել քաղաքացիներին ստուգել արդեն գնված ջրի ժամկետը: Վտանգավոր խմբաքանակի վրա արձանագրված է «մինչեւ 20.05.2012» ժամկետը:



























