Սաուդյան Արաբիան Գերմանիայից «Լեոպարդ» տեսակի 200 տանկ կգնի. գերմանական իշխանություններն արդեն հավանություն են տվել վաճառքին:
Գործարքը կարող է միլիարդավոր եվրոյի եկամուտ բերել տանկերի արտադրությամբ զբաղվող Kraus-Maffei եւ Rheinmetall ընեկրություններին:
Հիշեցնենք, որ 1980թ. Գերմանիայի կառավարությունը ընկերություններին արգելել էր տանկեր մատակարարել Սաուդյան Արաբիային` մտահոգություն ունենալով, որ դրանք կկիրառվեն Իսրայելի դեմ:
Հայտնի է նաեւ, որ Սաուդյան Արաբիան ներկայումս Իսրայելի հետ բանակցություններ է վարում 60 մլրդ եվրոյի սպառազինությունների գնման շուրջ: Քննարկվում է մասնավորապես F-15 եւ 178 ռմբակոծիչ-կործանիչների մատակարարման հարցը: Սպիտակ տանը կարծում են, որ զենքը Սաուդյան Արաբիային անհրաժեշտ է Իրանի կողմից ռազմական սպառնալիքը զսպելու համար:




























