Դեռ 1958 թ. վախճանված Հռոմի Պիոս XII Պապը հրաշք է գործել. նա օգնել է ամերիկուհի Մարի Էսպոսիտոյին բուժվել լիմֆոմայից, որից նա տառապում էր 2005 թ-ից:

Էսպոսիտոն սկսել է աղոթել Պիոս XII-ին այն բանից հետո, երբ վերջինս հայտնվել էր նրա ամուսնու երազում: Աղոթքի հետ միաժամանակ ամերիկուհին ընդունել է քիմիաթերապիայի կուրս եւ բուժվել է: Քաղցկեղի այդ ագրեսիվ ձեւից բուժումն առաջացրել է բժիշկների զարմանքը:

Հրաշքի մասին Էսպոսիտոն հայտնել է Վատիկանին, որպեսզի Կաթոլիկ եկեղեցին սկսի Պիոս XII –ին սրբերի շարքին դասելու գրոծընթացը: Ի դեպ, Պիոս XII-ին շատ էին քննադատում Հոլոքոստի ոչ բավականաչափ սուր քննադատության համար:

Հռոմի ներկայիս Պապ Բենդիկտոս XVI-ը դեռ 2009 թ-ին հայտարարել էր, որ Պիոս XII-ը քրիստոնյա քարոզչի հերոսական կյանք է վարել: