Իրանը հենց սկզբից հասկացավ եւ իր հոգեւոր առաջնորդի բերանով հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հեղափոխությունների շարժառիթը բացառապես իսլամն էր, պայքարը՝ իսլամի համար։ Հուլիսի 4-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Լոնդոնի համալսարանի Միջին Արեւելքի ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Ալի Գրենմայենը։
«Բոլորն են ասում, որ տնտեսական հարցերը Թունիսի հեղափոխության մեջ նշանակություն չունեցան։ Նրանց հեղափոխությունը հենց իսլամի անունից էր՝ բեն Ալիի ռեժիմի դեմ, ով սահամանափակումներ էր մտցրել չադրաներ կրելու եւ կրոնական ծիսակատարություններ իրականացնելու դեմ»,- նկատեց պրոֆեսորը։
Ամփոփելով՝ Ալի Գրենմայենը նկատեց, որ Իրանի կառավարության համար Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը առանձնակի նշանակություն ուներ։




























