Մոսկվայում Միջին Ասիայի եւ Կովկասի քաղաքացիներ են ձերբակալվել: Ձերբակալվածների թվում կա նաեւ մեկ հայաստանցի:
Հանցավոր խմբի կազմում ընդգրկված է եղել 20 մարդ, այն գլխավորել է «Միր» մականունով Տաջիկստանի 25-ամյա մի քաղաքացի:
Հանցագործություններ կատարելու ժամանակ չարագփործները մարտական եւ գազային ատրճանակներ, դիմակներ, իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստներ են օգտագործել:
Խումբը ձերբակալվել է հունիսի 2-ի գիշերը` հերթական հանցագործությունը կատարելու պահին: Ձերբակալվել է նաեւ «Միգել» մականունով հայաստանցին:
Հարուցվել է քրեական գործ:



























