Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, բացի ջերմ շնորհավորանքներից, Ալիեւը նկատել է, թե Բաքվի համար «շոշափելի է Միացյալ Նահանգների շահագրգռությունը մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»:
«Պարոն, նախագահ, մենք մեծ հույսեր ենք տածում, որ մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը, մեր հողերի օկուպացմանն ու մեր հայրենակիցների՝ իրենց հայրենի օջախներից վտարմանը հանգեցրած ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորմանն ուղղված Ձեր պետության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, եւ անձամբ Ձեր ջանքերը շուտով արդյունք կտան»,- ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում:




























