Թբիլիսիում յոթերորդ հարկի պատուհանից 1,5-ամյա մի աղջնակ է ընկել:

Ինչպես հայտնում է «Գրուզիա online »-ը, հարեւանները երեխային գտել են գետնի վրա եւ միանգամից հիվանդանոց տեղափոխել:

Ենթադրաբար, հարվածի ուժը թուլացրել է շքապատշգամբի տակ աճող ծառը:

Երեխայի վիճակը ծանր է գնահատվում: