Միխայիլ Գուցերեւի կողմից ղեկավարվող « Ռուսսնեֆտ»-ը վաճառել է «Օրսկնեֆտեօրգսինթեզ» դուստր ձեռնարկությունը:

Ինչպես Turan-ին հայտնի է դարձել ռուսական նավթային աղբյուրներից, «Ռուսսնեֆտ»-ը սկսել է պոտենցիալ գնորդներ փնտրել նաեւ Ադրբեջանում ունեցած փայի համար:

«Ռուսսնեֆտ»-ն Ադրբեջանում գլխապտույտ հաջողություն էր ունեցել. շատ կարճ ժամանակում նրան հաջողվել էր 17 նավթահոր ստանալ:

Բնական է` հարց է ծագում` ինչու Գուցերիեւը, ում համար Ադրբեջանում հարմարավետ պայմաններ էին ստեղծվել, որոշել է գնալ կամ դուրս գալ որոշակի նախագծերից: Ստացված տվյալների համաձայն` Global Energy-ն, որը 2009-2010 թվականների կեսերին օրական 1000 տոննա նավթ էր արդյունահանում, 2011 թվականի սկզբից ոչ մի կերպ չի կարողանում կատարել պլանային պարտականությունները: Այժմ նրա արտադրողականությունը օրական 530 տոննա է: