Երեւանում հուլիսի 6-ին կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:




























