Թուրքիայում առաջիկա 4 ամիսների ընթացքում կարտադրվի 50 նոր ավտոմատ հրազեն, որոնք արդեն ստացել են «Ազգային հետեւակային հրազեն» անվանումը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության հետ պայմանագիր կնքած ընկերությունը պատավորվել է առաջին 4 ամիսների ընթացքում արտադրել 50,իսկ մինչեւ 2012-ը՝ 200 ավտոմատ հրազեն։

Նոր զինատեսակը փորձարկման համար կբաժանվի Թուրքիայի զինված ուժերին, եւ պորֆեսիոնալների կողմից ստուգվելուց հետո կդրվի զանգվածային արտադրության։

Նոր զինատեսակի փողն ունի 7,62 մմ տրամագիծ, ծանրությունը՝ 4,3 կգ, խոցելի հեռավորությունը՝ 600 մ,  երկարությունը՝ 92 սմ, պահունակի տարողությունը՝ 20 փամփուշտ,  փամփուշտի արագությունը՝ 800 մ/վրկ։