Anonymous խմբի հաքերները Twitter-ի իրենց բլոգում հայտնել են, որ կոտրել են Apple ընկերության սերվերներից մեկը: Միկրոբլոգի գրառումներից մեկի հետ հղում կար փաստաթղթին, որտեղ 27 լոգին եւ գաղտաբառ կար կայքի ադմինիստրատորների տվյալներով, գրում է Lenta.ru-ն:

Գրառման հեղինակը նշել է, թե կոտրումը նախազգուշական բնույթ է կրում: «Apple-ը եւս կարող է լինել մեր թիրախը: Բայց դեռ մի անհանգստացեք, մենք հիմա ուրիշ բանով ենք զբաղված»,- գրել են նրանք:

Apple-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը: