ՆԱՏՕ-ն Լիբիայում կոնկրետ խնդիրներ է լուծում: Այս մասին Սոչիում կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորրհրդի նիստից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա կարծում է, որ Լիբիայում իր գործողություններով ՆԱՏՕ-ն հաջողությամբ իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ 1973-ի բանաձեւը:
«ՆԱՏՕ-ն Լիբիայում կոնկրետ խնդիրներ է լուծում: Մենք մեր աշխատանքը Լիբիայում հաջողությամբ ենք կատարում եւ կանխում ենք լիբիացի ժողովրդի զանգվածային սպանությունները»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձեւ էր ընդունել, որով նախատեսվում է Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել եւ թույլ տալ արտասահման յան զինուժին միջամտել հյուսիսաֆրիկյան այդ երկրում առկա կիրավիճակին: Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ էին մնացել քվեարկության ժամանակ:




























