Ռուսաստանի քաղաքացի Արսեն Բեջանյանի փաստաբանը դիմել է Արեւմտյան Վիրջինիայի դատարանին` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությամբ:

Դատարանը նախկինում մերժել էր փոխել Ռուսաստանի երկու եւ Հայաստանի մի քաղաքացիների խափանման միջոցը` պատճառաբանելով, որ նրանք կարող են լքել Միացյալ Նահանգները:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այս գործով մեղադրվում են Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը, նաեւ Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը, որոնք մի քանի կեղծ ընկերություններ են ստեղծել եւ Medicare համակարգի միջոցով 3 միլիոն դոլարի ստացման հայտ են ներկայացրել: Հետաքննությանը մասնակցել են ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, Վիրջինիա նահանգի ոստիկանությունը, եւ մայիսի սկզբին երեքին էլ ձերբակալել էին:

Գործով դատական հաջորդ լսումները նշանակված են հունիսի 13-ին: