Վրաստանը սկսել է անցագրեր տալ ռուս-վրացական ցամաքային սահմանի միակ պաշտոնական «Դարիալի»-«Վերին Լարս» անցակետի համար:

Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումը Վրաստանի վիզային քաղաքականության շարունակությունն է: Վիզային սահմանափակումների նպատակն է մեղմացնել զբոսաշրջային, գործարար, բժշկական եւ հումանիտար այլ նպատակներ ունեցող անձանց տեղաշարժը:

Նախկինում առանց վիզային ռեժիմը գործում էր միայն Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք գրանցված էին Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, իսկ նորամուծությունով այժմ Ռուսաստանի ցանկացած մարզի բնակիչ ազատվում է Վրաստանի հյուպատոսություն հասնելու գլխացավանքից եւ միանգամից հանգիստ կարող է հայտնվել Վրաստանում: